Ստամբուլի օդանավակայանը ճանաչվել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
2021 թվականի արդյուքներով Ստամբուլի օդանավակայանը համարվում է Եվրոպայի գերծանրաբեռնված օդանավակայանը՝ 36 միլիոն 988 հազար 563 ուղևորով։
Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհրդի տարեկան զեկույցի համաձայն՝ անցյալ տարի մայրցամաքի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 37 տոկոսով, մինչդեռ 2020 թվականին համաճարակի ֆոնին այդ ցուցանիշը 2019 թվականի համեմատ նվազել էր 59 տոկոսով։
ACI Europe-ի տվյալներով՝ 2021 թվականին ամենամեծ թվով ուղևորներ սպասարկել են Թուրքիայի և Ռուսաստանի օդանավակայանները։ Ստամբուլի օդանավակայանը ճանաչվել է ամենածանրաբեռնված օդանավակայանը 2021 թվականին՝ 36,988,563 ուղևորով։
Երկրորդ տեղում Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանն է՝ 30 943 456 ուղևորով, երրորդում՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանը՝ 26 201 698 ուղևորով, չորրորդում՝ Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանը, հինգերորդում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը, հայտնում է Anadol-ն։