Ջոնսոնը բանակցությունների համար Մոսկվա է գործուղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ու պաշտպանության նախարարը մոտ օրերս կարող են այցելել Մոսկվա։ Բորիս Ջոնսոնի հանձնարարականով բանակցություններ են վարելու է Ռուսաստանում, պետք է բարելավեն հարաբերությունները Ռուսաստանի կառավարության հետ և օգնեն թուլացնել լարվածությունը, հաղորդում է Iz.ru-ն։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լոնդոնը դիտարկում է Էստոնիա 900 զինծառայող ուղարկելու և Տալլինին պաշտպանական զենք մատակարարելու հարցը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այսպիսով, Բրիտանիան պատրաստվում է պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռուսական ենթադրյալ ագրեսիայից։ Գործողությունները դաշինքի ներկայացուցիչների հետ կհամաձայնեցվեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ծրագրում է հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։