Պեկինի օլիմպիական խաղերի վտանգները
Փորձագետները նշել են, որ օլիմպիական խաղերում արհեստական ձյունը վտանգավոր է կյանքի համար,- այդ մասին գրում է Lenta.ru-ն։
Գլոբալ տաքացումը սպառնում է ձմեռային օլիմպիական խաղերին, իսկ արհեստական ձյունը միայն բարդացնում է վիճակը։ Լաֆբորո համալսարանի բրիտանացի գիտնականները «Պաշտպանենք մեր ձմեռները» (Protect Our Winters) ուսումնասիրության մեջ տեղումներն անվանել են մահացու։
Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության պատճառով շատ քաղաքներում, որտեղ նախկինում անցկացվել են խաղերը, ձմեռային մարզական մրցումների համար այլևս բավարար իրական ձյուն չի լինի։
Եվ արդեն 2022 թվականի ձմեռային օլիմպիադայում չինացի կազմակերպիչները ստիպված դիմել են արհեստական ձյան օգնությանը։ Այնուամենայնիվ, մարզիկները և գիտնականները մտահոգված են, որ նման ձյունը կարող է վտանգ ներկայացնել մրցակիցների կյանքի համար:
Բրիտանացի գիտնականների զեկույցի համաձայն, արհեստական ձյունը կազմված է 30 տոկոս սառույցից և 70 տոկոս օդից։ Միևնույն ժամանակ բնական ձյունը կազմված է 10 տոկոս սառույցից։
«Երբ լեռնադահուկային ճանապարհներին ստեղծում են արհեստական ձյուն, այն դառնում է ավելի դժվարանցանելի։ Դա վտանգավոր է մարզիկների համար։ Նախկինում մահվան դեպքեր եղել են», – պատմել է շոտլանդացի ֆրիսթայլիստ Լաուրա Դոնալդսոնը։
Բացի այս, բնապահպաններին անհանգստացնում է արհեստական ձյան ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Նրանք նշում են, որ Պեկինի օլիմպիական խաղերի տեղումների համար պահանջվում է 145 մլն լիտր ջուր, ընդ որում Չժանցզյակոյի շրջանում, որտեղ անցկացվելու են խաղերը, ջրի պակաս կա։
Ավելի վաղ հայտնել էին, որ մրցումները կարող են էապես խորացնել իրավիճակը չորային շրջանում։