«Մանչեսթեր Սիթիի» հովանավորներից մեկը կասկածվում է կեղծված գործունեության մեջ
«Մանչեսթեր Սիթիի» հովանավորներից մեկը կասկածվում է կեղծված գործունեության մեջ։
Ինչպես հաղորդում է Off The Pitch-ը՝ Wega ընկերությունը, որը 2015 թվականից հովանավորում է ակումբը, չունի ո՛չ արտադրանք, ո՛չ աշխատակից։ Ընկերությունը գրանցված է Շվեյցարիայում, իսկ նրա մանչեսթերյան համարը չի գործում։
Բացի դրանից, Wega-ն հայտարարել էր 15 մլն դոլար մրցանակային ֆոնդով կիբերսպորտի աշխարհի առաջնության մասին, որը պետք է անցկացվի Կատարում, աշխարհի առաջնության ժամանակ, բայց առաջնության պաշտոնական ներկայացուցիչները ոչինչ չգիտեն այդ մրցաշարի մասին։
«Մանչեսթեր Սիթին» առայժմ հրաժարվում է մեկնաբանել Wega-ի հետ կապված իրավիճակը։