«Ատլետիկոն» չի համաձայնել Մորատայի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը
«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», չի տեղափոխվի «Բարսելոնա»: «Ատլետիկոն» հրաժարվել է բաց թողնել ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։
Բանն այն է, որ «Յուվենտուսը» չի պատրաստվում գնել 29-ամյա ֆուտբոլիստին 35 մլն եվրոյով․ հենց գումարի այդ չափն է գրված թիմերի միջև պայմանագրում։ Բայց նրանք չեն պատրաստվում Մորատային 6 ամիս շուտ բաց թողնել, նույնիսկ հաշվի առնելով Դուշան Վլահովիչին ձեռք բերելը։
Մորատայի գործակալը փորձել է իր հաճախորդի՝ հունվարի տեղափոխության վերաբերյալ համաձայնության գալ, և առաջարկել նրան կատալոնացիներին, բայց «Ատլետիկոն» չի պատրաստվում ուժեղացնել Լա լիգայում իր մրցակցի կազմը։