Էշլի Բարթին՝ Australian Open-ի կանանց մրցաշարի հաղթող
Աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բարթին դարձել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենապայքարի հաղթող:
Եզրափակիչ խաղում Բարտին 2 սեթում առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Կոլինզի նկատմամբ (6:3, 7:6): Հատկանշական է, որ 2-րդ սեթում ավստրալուհին պարտվում էր 1:5 հաշվով: Եզրափակիչը տևել է 1 ժամ 29 րոպե:
Սա Էշլի Բարթիի 3-րդ տիտղոսն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: