Իսրայելի նախագահն առաջին այցով մեկնել է ԱՄԷ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը առաջին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակը։
«Պատմության մեջ առաջին անգամ Հերցոգն այսօր առավոտյան նախագահական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով: Նախագահը կայցելի Աբու Դաբի և Դուբայ, պաշտոնական հանդիպումներ կանցկացնի Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի և ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի էմիր Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես մեկնումից առաջ նշել է Հերցոգը, իր այցը, որը կտևի մինչև հունվարի 31-ը, հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմը, ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ, փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Մինչ այս եռակողմ գործարքը, որը հայտնի է որպես «Աբրահամի համաձայնագիր», արաբական հրեական պետությունը դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ:
«Ես ինձ հետ խաղաղության ուղերձ եմ բերում ողջ տարածաշրջանին: Խաղաղությունն իր հետ բերում է բարգավաճում, առաջընթաց և աճ՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների», – հայտարարությունը տարածել է Հերցոգի գրասենյակը: