Անուշիկ Ալավերդյանի հրապարակումը երգիչ Հայկոյի մասին
Չորս ամիս է անցել, ինչ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն այլեւս մեզ հետ չէ։ Այս մասին իր միկրոբլոգում հիշատակել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը։
Նա Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Մենակ հուշերով մխիթարվել չի լինում քո դեպքում, Հայկո։ Ցավը չի թեթեւանում։ 4 ամիս … իմ լավ Հայկո»։
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստը հոսպիտալացվել էր կորոնովիրուսի հետ կապված բարդությունների պատճառով եւ օրեր շարունակ պայքարում էր կյանքի համար։