Գրեթե 114 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրականության
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում շուրջ 114 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ձնաբքի պատճառով, հետևում է Poweroutage.us պորտալում հրապարակված տվյալներից։
Տեղական ժամանակով ժամը 11:30-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով ավելի քան 113,9 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվում առափնյա շրջաններում, որտեղ քամու կտրուկ պոռթկումների պատճառով սկսվել են հեղեղումներ, առանց լույսի է մնացել սպառողների մոտ 40 տոկոսը:
Նահանգի առանձին շրջաններում մեկ օրում ավելի քան 30 սմ ձյուն է տեղացել։ Կանխատեսման համաձայն ՝ օրվա ընթացքում ամեն ժամ տեղալու են շուրջ 5 սմ տեղումներ, որոնք ուղեկցվելու են մինչր 34 մ/վ քամու պոռթկումներով:
«Առաջիկա ժամերին ուղևորությունները վտանգավոր կլինեն կամ գրեթե անհնար»,- նախազգուշացրել է ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը Բոստոնի բնակիչներին:
Օդերևութաբանների կանխատեսումներով ՝ առատ ձյան տեղումները, ցածր ջերմաստիճանը և քամու կտրուկ պոռթկումները կպահպանվեն երկրի հյուսիս-արևելքում մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ: Որոշ շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը կարող է գերազանցել 60 սմ-ը։