ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով հունվարի 31-ին նիստ կանցկացնի: Նիստի անցկացումը հաստատել է Անվտանգության խորհրդի նախագահ, կազմակերպությունում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, փոխանցում է ТАСС-ը։
Նա նշել է, որ նիստն անցկացվելու է՝ ԱՄՆ-ի դիմումի համաձայն:
«Կարծում ենք, որ այս նիստը դրական զարգացում է: Արդյունքները կտեսնենք։ Անվտանգության խորհուրդը պետք է իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնի»,- նշել է Յուլը։