«Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի. իմունոլոգ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի, որը զգալիորեն մեծացնում է սննդի ընդունման ժամանակ վարակվելու վտանգը: «Մոսկվա-24» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ճանաչված ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը։
Նրա խոսքով ՝ «Օմիկրոն» մանրէահիմքը կարող է երկար ժամանակ պահպանվել մթերքների մակերեսին։
«Եթե ուտելիքի մոտ ինչ-որ մեկը փռշտացել կամ հազացել է, որից հետո մարդիկ սննդամթերքը կերել են, հնարավոր է՝ այդ կերպ վիրուսը ներթափանցի օրգանիզմ», — բացատրել է Բոլիբոկը:
Նշենք, որ ի տարբերություն կորոնավիրուսի այլ շտամերի`«Օմիկրոնն» ավելի շուտ ախտահարում է վերին շնչուղիները և ավելի քիչ է անցնում դեպի թոքեր։ Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Ավելի շատ են վարակվում երեխաները։ Հիվանդության բարդացումից կարող են մահանալ 60 տարեկանից բարձր մարդիկ:
Հիվանդության բարդացումից կարող են առաջանալ քրոնիկ հիվանդություններ, արյան հետ կապված խնդիրներ։