Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքում են COVID-19-ի պարտադիր պատվաստման դեմ
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցների և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շաբաթ օրը Վիեննայի տարբեր հատվածներում հայտարարվել է սահմանափակումների դեմ 22 ցույց անցկացնելու մասին։
Կանոնների համաձայն՝ ցուցարարները պարտավոր են դիմակ կրել և պահպանել հեռավորություն, սակայն ոչ բոլորն են հետևում դրան։ Ոստիկանությունն արդեն մեկ մարդու է ձերբակալել՝ սահմանափակումները չկատարելու պատճառով։
Փետրվարի 1-ից Ավստրիայում ուժի մեջ է մտնում պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Օրենքը կտարածվի Ավստրիայում գրանցված 18 տարեկանից բարձր բոլոր անձանց վրա։ Մարտի 15-ից միջոցառումների կատարմանը կհետևի ոստիկանությունը, տարվա ընթացքում առավելագույն տուգանքը կարող է կազմել մինչեւ 3,6 հազար եվրո։
Անցյալ չորեքշաբթի Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հայտարարեց հունվարի 31-ից չպատվաստվածների համար արգելափակումները չեղյալ հայտարարելու մասին՝՝ ուժի մեջ թողնելով պատվաստված, հիվանդացած կանոնը հասարակական վայրեր այցելելու համար:
Շաբաթ օրը իշխանությունները հայտարարել են փետրվարի 5-ից կորոնավիրուսի սահմանափակումների փուլային թուլացման մասին։