Սերջիո Մատարելան հավանաբար կվերընտրվի Իտալիայի նախագահի պաշտոնում
Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում սկսվել է նախագահի ընտրությունների քվեարկության ութերորդ փուլը: Corriere della Sera թերթի տվյալներով՝ Մատարելան, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի:
Ինչպես հայտնել են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները՝ 80-ամյա Մատարելան համաձայնել է մնալ պաշտոնում: Մատարելայի վերընտրությունը ենթադրում է, որ վարչապետ Մարիո Դրագին կմնա կառավարության ղեկավար:
Ավելի վաղ կուսակցությունները, որոնք ընդգրկված են իշխող մեծամասնության մեջ, համաձայնել էին վերընտրել Մատարելային: