«Արարատ-Արմենիա» ակումբը նորեկ ունի
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Լեսկուան հանդես է եկել հոլանդական «Ալմերե Սիթի» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 40 խաղ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ
Լեսկուան հանդես է եկել նաև՝
- բելգիական «Վիրտոն» ֆուտբոլային ակումբում` 88 խաղ, 2 գոլ
- Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» ֆուտբոլային ակումբում` 23 խաղ, 3 գոլային փոխանցում
Մասնակցել է Եվրոպայի Լիգայի 2019/20 թվականի խաղարկության խմբային փուլի 5 խաղերի։