ՀԱՊԿ-ի զորակազմը Ղազախստանում առաքելության ժամանակ ոչ մի կրակոց չի արձակել. Տոկաև
ՀԱՊԿ-ի զորակազմը Ղազախստանում առաքելության իրականացման ժամանակ որևէ կրակոց չի արձակել: Այդ մասին Хабар-24 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Անդրադառնալով Ալմաթիում ռազմավարական նշանակություն ունեցող պետական հաստատությունների վրա հարձակումներին՝ Տոկաևն ընդգծել է, որ դրանց նպատակը եղել է քրեական գործերի նյութերը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անձնական տվյալները հափշտակելը:
Ղազախստանի նախագահը խոսել է նաև Ալմաթիի օդանավակայանի գրավումից: «Այժմ հետաքննությունը ցույց է տալիս, որ օդանավակայանը գրավվել էր Կենտրոնական Ասիայի մի քաղաքից ժամանած քաղաքացիների անցումը ապահովելու համար. դրանք պատրաստված գրոհայիններ էին, հրամանատարներ»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ այդպիսով նրանք մտել են քաղաք և ղեկավարել գործողությունները: