Զինվորի տունը նոր բաժանմունք ունի
Զինվորի տունը նոր բաժանմունք ունի: Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո տղաների վերականգնման համար, տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ինչպես Զինվորի տան մնացած բոլոր ծառայությունները, այս մեկը նույնպես անվճար է մատուցվելու:
«Բաժանմունքը գործելու է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում. դա անհրաժեշտություն էր, քանի որ ծանր վիրավորումներով զինվորներին ռեանիմատոլոգներից բացի նույն տեղում, առանց տեղաշարժելու կկարողանան բուժօգնություն ցուցաբերել նաև այլ նեղ մասնագետներ»,– ասվում է կառավարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: