44-օրյա պատերազմում զոհված Արտակ Գրիգորյանն այսօր կդառնար 20 տարեկան
44-օրյա պատերազմում զոհված Արտակ Գրիգորյանն երեկ` հունվարի 28-ին, կդառնար 20 տարեկան:
Արտակ Գրիգորյանը Արմավիրի մարզի Դողս գյուղից էր:
«Արտակը փոքր հասակում ճարպիկ էր ու աշխույժ: Դպրոցական տարիքում դասընկերների սիրելին էր, նրանց լիաթոք ծիծաղ պարգևող պատանին, դպրոցում սիրել է մաթեմատիկա առարկան, սակայն բարձր դասարաններում սպորտն էր իր տարերքը»,- պատմում է նրա քույրը` Սրբուհի Գրիգորյանը:
Արտակը 2020 թ հունվար-ապրիլ ամիսներին սովորել է Էջմիածնի վարորդական դպրոցում եւ գերազանցությամբ ավարտել է այն՝ ստանալով վարորդի մասնագիտություն:
«2020 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ, ծառայությել է Մեղրիի զորամասում: Բանակում եղել է կարգապահ, բանիմաց, աշխատասեր, ստացել է գովաբանություններ: Ուրալ մեքենայի վարորդ է եղել: Հոկտեմբերի 2-ին հրետանավորների վաշտի հետ Արտակը տեղափոխվել է Արցախ՝ Իշխանաձոր, թեժ կռիվների է մասնակցել Ջաբրայիլում, Այգեհովիտում, Իշանաձորում, որի պաշտպանական մարտերի ժամանակ զոհվել է հոկտեմբերի 18-ի երեկոյան»,- պատմեց քույրը:
Արտակի ԴՆԹ հետազոտությունը հաստատվել է փետրվարի 5-ին, հուղարկավորվել է փետրվարի 9-ին հայրենի Դողս գյուղում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 27-ի հրամանով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: