Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է կոնֆլիկտը Լերա Կուդրյավցևայի հետ
Ռեժիսոր Սարիկ Անդերասայանն անդարդարձել է իր ու հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի կոնֆլիկտին։ Teleprogramma.pro-ի հետ զրույցում ռեժիսորը հայտարարել է, որ իր համար բավական կլիներ Կուդրյավցեւայի ներողությունը։ Նա նշել է, որ հեռուստահաղորդավարուհին այն մարդկանցից է, որոնք ցանկանում են հայտնիություն ձեռք բերել՝ սկանդալներ առաջ բերելով։
«Հասկացեք, նրանք սկանդալների պրոֆեսիոնալներ են, այսինքն՝ մարդիկ դրանով ապրում են, դա շոու-բիզնեսի մասն է՝ սկանդալ գտնել եւ անընդհատ շահարկել այն։ Այդ պատճառով ես պարզապես չեմ ցանկանում զբաղվել դրանով, ես նույնիսկ չէի էլ մտածում, որ սա այսպիսի աստիճանի կհասներ։ Ես նպատակ չեմ հետապնդել այդպիսի կոնֆլիկտի միջոցով գովազդելու, ես դրանով առհասարակ չեմ հպարտանում»,- հայտարարել է Անդրեասյանը։
Ռեժիսորն իրեն համեմատել է Վիտալի Կալոեւի հետ, որի ընտանիքը մահացել է ավիավթարի արդյունքում։ Տղամարդը սպանել է կարգավարին, որը պատասխանատու էր ճանաչվել ողբերգության համար։ Անդրեասյանն ընդգծել է, որ ցանկացել է ընդամենը ներողություն լսել եւ ոչ թե գովազդվել այդպիսի կոնֆլիկտի միջոցով։
Խոսքը 2021թ․-ի միջադեպի մասին է․ ամռանը՝ «Նոր ալիք» փառատոնի ընթացքում, Կուդրյավցեւան կատակել էր Անդրեասյանի մասին՝ հայտարարելով, որ ռեժիսորը շատ ֆիլմեր ունի, բայց լավերը քիչ են։