Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանի թվայնացման համար
Google-ը հնդկական Airtel-ի հետ գործակցությամբ 1 մլրդ դոլար կներդնի, որպեսզի սմարթֆոնների հասանելիություն ապահովի ավելի քան մեկ միլիարդ հնդիկների համար եւ արագացնի ամպային հաշվարկների օգտագործումը բիզնեսի համար, հայտարարել են ընկերությունում։
Ներդրումները կօգնեն հնդկական փոքր ձեռնարկություններին ներդնել թվային մեխանիզմներ, քանի որ Հնդկաստանն աշխատում է թվային կրթության, վճարումների եւ էլեկտրոնային առեւտրի ներդրման ուղղությամբ՝ համավարակի պայմաններում, ասվում է Google-ի հաղորդագրությունում։
«Google-ը Հնդկաստանի համար թվայնացման հիմնադրամի» շրջանակում, որը գործարկվել է 2020թ., Google-ը կվճարի 700 մլն դոլար Airtel-ի բաժնեթղթերի 1,28 տոկոսը ձեռք բերելու համար։ Ընկերությունը նաեւ 300 մլն դոլար կվճարի առեւտրային համաձայնագրի համար հաջորդ հինգ տարվա ընթացքում, տեղեկացրել է Airtel-ը»
Ընկերությունը նաեւ նախատեսում է համատեղ ստեղծել ծրագրային ապահովում 5G եւ այլ ստանդարտների համար։
Airtel-ը հաղորդակցային լուծումների հնդկական գլոբալ մատակարարն է՝ ավելի քան 480 մլն հաճախորդով Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի 17 երկրներում։
Google ծառայություններից Հնդկաստանում օգտվում է ավելի քան 100 մլն օգտատեր։