Apple-ը մտադիր է AirPods ականջակալներին «սովորեցնել» ճանաչել օգտատիրոջն ականջի կառուցվածքով
Ամերիկյան Apple ընկերությունը հայտ է ներկայացրել նոր տեխնոլոգիայի արտոնագրման համար, որը թույլ կտա AirPods ականջակալներին նույնականացնել օգտատիրոջը: Այս մասին հայտնում է Patently Apple-ը:
Ինժեներներն առաջարկում են մարդու ներքին ականջի կառուցվածքի մասին կենսաչափական տեղեկությունն օգտագործել որպես ինքնության հաստատման միջոց:
Նշվում է, որ կոնկրետ օգտատիրոջ ականջի կառուցվածքն ապահովում է ուլտրաձայնային ազդանշանի եզակի արձագանքը: Եթե ականջակալներն այլ մարդ դնի, դրանք կինքնաարգելափակվեն:
Բացի այդ, տեխնոլոգիան նախատեսում է գաջեթի տիրոջ ինքնորոշումը քայլվածքով և ձայնով: