Բրիթնի Սփիրսը տեսախցիկի առջև պարել է բիկինիով և անհանգստացրել երկրպագուներին (տեսանյութ)
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը բիկինիով պար է կատարել և երկրպագուներին շփոթեցրել տեղի ունեցողի նկարագրությամբ։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա Instagram-ում, գրում է Lenta.ru-ն։
Կադրերում 40-ամյա հայտնիn դեղին բիկինիով մոտենում է տեսախցիկին և սկսում շարժվել երաժշտության ներքո՝ ցուցադրելով իր մարմինը։ Տեսանյութի տակ նա թողել է հետևյալ տեքստը. «Այս ամառ ես ցուցադրում եմ ինչ-որ քնքնուշ յուրահատկություն՝ «իմ հետույքի» մասնակցությամբ… Եվ քանի որ ձեզանից շատերն ինձ լավ են ճանաչում, սա կարող է լուսավորել ձեր աշխարհը «խնձորի» ենթավերնագրով: Որովհետև դա միակ բանն է, որ անձրևում է ինձ վրա... Ես կարող էի նույնիսկ հյութ պատրաստել այս ջրհեղեղով... Բայց ես երկու ընտանի կենդանի ունեմ, և երբ որոշ ժամանակով գնում եմ մենակություն, այնքան եմ կարոտում նրանց, անհանգստությունը թաքնվում է ոսկորներիս տակ»:
Սփիրսը անհանգստացրել է իր երկրպագուներին, քանի որ նրանք նրա պատմությունը հիմարություն են համարել: «Ի՞նչ: Համոզվա՞ծ ես, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, Բրիթնի», «Ես փորձում եմ հասկանալ այս արտահայտության իմաստը, բայց ուղեղս պայթում է», «Բրիթնի Սփիրսը երբեք չի դադարի վախեցնել մեզ», «Փոքրիկ, ի՞նչ է կատարվում քեզ հետ»,- գրել են անհանգստացած օգտատերերը: