ԱՄՆ-ում ամուսինները 115-ամյա շինության վերանորոգման ժամանակ 2 հսկայական, քողարկված որնանկար են հայտնաբերել
Ամերիկյան Վաշինգտոնի շրջանում գտնվող փոքր քաղաքում պատմական շենքում վերանորոգում իրականացնելիս ասուսնական զույգը մտադիր էր այն վերածել բարի, սակայն արդյունքում ջանքեր են գործադրում հնագույն որմնանկարները վերականգելու համար:
Ինչպես ներկայցնում է CNN-ը, Նիք և Լիսա Թիմերը 2021 թվականի վերջին գնել են շինությունը, որը գտնվում է ի քանի ժամվա ճանապարհի վրա Սիեթլից: Անցյալ շաբաթ նրանք 18 մետր լայնությամբ և 6 մետր երկարությամբ որմնանկարներ են հայտնաբերել շենքի հյուսիսային և հարավային պատերին:
Հայտնի է, որ 1907 թվականին շինությունը որպես կինոթատրոն է ծառայել, այնուհետև նաև որպես լողավազան և լույնիսկ աքլորակռվի վայր:
Տեղի պատմական հարցերով միությունը հաջողացրել է 1915 թվականի թերթ գտնել, որը բացահայտում է որմնանկարների նախնական ծրագիրը: Տեղաբնակ նկարիչներից մեկը հանձն է առել վերականգնել որմնանկարները: