«Անա» փոթորիկը Մալավիում, Մադագասկարում եւ Մոզամբիկում տասնյակ մարդկանց կյանք է խլել
Հարավային Աֆրիկան տուժել է ջրհեղեղից, որն ավելի քան 70 մարդու կյանք է խլել արեւադարձային «Անա» փոթորկի հետեւանքով, հայտնում է BBC-ն։
Մադագասկարում առնվազն 48 մարդ է մահացել, 130 հազարը ստիպված է եղել լքել իր տունը։
Մալավիում առնվազն 11 մարդ է մահացել։ Ամբողջ երկիրը հոսանքազրկվել է, որոշ շրջաններ հայտարարվել են աղետի գոտի։
Մինչդեռ Մոզամբիկը հայտնել է 18 մահվան դեպքի մասին։
Սակայն պաշտոնյաներն ասում են, որ զոհերի իրական թիվը դեռեւս հայտնի չէ։ 20 000 մարդ տուժել է ջրհեղեղից:
Մոզամբիկում փոթորիկն ավերել է 10 000 տուն, տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ, վնասել է էլեկտրահաղորդման գծերը։
Վարչապետ Կառլոս Ագոստինյո դու Ռոսարիոն ասել, որ իր երկիրը օգնություն չի խնդրել, բայց խնդիրն ավելի մեծ է, քան այն լուծելու ցանկացած երկրի կարողությունը:
Նա կոչ արեց միջազգային օգնություն ցուցաբերել, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ասել է, որ անձնակազմ է ուղարկում երկիր՝ օգնելու 45 000 մարդկանց, որոնք, ըստ հաշվարկների, մարդասիրական օգնության կարիք ունեն: