Դոնաթելա Վերսաչեն նկարահանվել է Versace-ի նոր գովազդային արշավում
Versace-ի ստեղծագործական տնօրեն Դոնաթելա Վերսաչեն նկարահանվել է ապրանքանիշի՝ գարուն 2022 կանանց հավաքածուի գովազդային արշավում։ Հավաքածուի կոնցեպտի հիմքում ընտանեկան կապերն ու մտերիմների միջեւ ջերմ հարաբերություններն են, հայտնում է WWD-ն։
Դոնաթելան ոճային լուսանկարներում պատկերված է Ջիջի եւ Բելա Հադիդների հետ, որոնք ապրանքանիշի նորաձեւության ցուցադրությունների մշտական այցելուներն են։
«Ընտանիքը մշտապես ամենի կենտրոնում է, ինչ ես անում եմ, այդ պատճառով ես այնքան սիրում եմ Բելա եւ Ջիջի Հադիդներին։ Նրանք հիանալիորեն մարմնավորում են քույրերի ուժն ու այդ ուղերձը հղում ամբողջ աշխարհում Versace-ի հանրությանը»,- նշել է դիզայները։
Լուսանկարների հեղինակները Մերթ Ալասն եւ Մարկուս Պիգոտն են։
Լուսանկարը՝ այստեղ: