Կալաշնիկով. ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել Տաջիկստանի եւ Ղրղզստանի հակամարտությանը
ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել Տաջիկստանի եւ Ղրղզստանի հակամարտությանը, նա հույս է հայտնել, որ կողմերն իրենք կցանկանան, որ միջնորդներ ներգրավվեն Ռուսաստանից, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՊԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Այդ երկրները ՀԱՊԿ անդամ են, եւ ՀԱՊԿ-ը չի միջամտի... ՀԱՊԿ-ը չի կարող դրանով զբաղվել... Միեւնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ այդ հարցի կարգավորումը կլինի Ռուսաստանից ինչ-որ միջնորդների ներգրավմամբ, բայց պետք է, որպեսզի երու երկրները հայտնեն այդ ցանկությունը»,- ասել է Կալաշնիկովը։
Ընդ որում՝ Տաջիկստանը սահման ունի Աֆղանստանի հետ, իսկ դա պոտենցիալ սպառնում է նրա անվտանգությանը։ «Մենք ոչ մեկի կողմից չենք, ես ոչ մեկի կողմից չեմ (այդ հակամարտությունում)։ Որովհետեւ (այդ ամենը), ցավոք, հաստատում է միայն մեկ բան, եւ ինձ՝ որպես կոմունիստի, հասկանալի է, հատկապես Խորհրդային Միության հարյուրամյակի տարում, նրա փլուզումը սկսվել է հենց ազգային ծայրամասերից՝ Ղարաբաղ, Վրաստան, Մոլդովա, ամենուր դա ուղեկցվել է ազգամիջյան քաշքշուկներով։ Վարչական սահմանների, ազգային սահմանների համար։ Այս իմաստով ոչինչ չի փոխվել։ Ոչ ոք չի լուծել խնդիրը»,- շարունակել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացները ջնջում են հակասությունները երկրների միջեւ, երբ սահմանները մինչեւ վերջ կարգավորված չեն։