Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներն առայժմ կմնան Կիեւում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հաստատել է, որ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներն առայժմ կմնան Կիեւում։
«Իհարկե, մենք անընդհատ ստուգում ենք անվտանգության մակարդակը աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Ուկրաինայում»,- ասել է նա, հաղորդում է DW-ն։
«Ինչպես ԵՄ-ի մեր գործընկերները, մենք հիմա էլ որոշել ենք չկրճատել Կիեւում դեսպանատան անձնակազմը։ Այժմ կարեւոր է չապակայունացնել Ուկրաինան»,- պարզաբանել է Բուրբոքը: Եթե դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամները ցանկանում են լքել երկիրը, կարող են դա անել արտաքին գործերի նախարարության հաշվին։
«Եթե ներդրողների մոտ զգացողություն կա, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայում իրավիճակը անորոշ է կամ անկայուն, ապա ներդրումներ անելու նրանց պատրաստակամությունը կնվազի։ Այսինքն, դա ձեռնտու կլինի Պուտինին»,- կարծում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։