Գարեգին Երկրորդը հոգևոր դասի հետ Եռաբլուրից աղոթք բարձրացրեց առ Աստված՝ քաջարի զավակների հոգիների հանգստության համար
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Գարեգին Երկրորդը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այցելել են Եռաբլուր, որպեսզի իրենց աղոթքն առ Աստված բարձրացնեն քաջարի զավակների հոգիների հանգստության համար։
Վեհափառ Հայրապետի խոսքով, հայցում են, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ.
«Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի»։