Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 361754 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2709073 վերջին մեկ օրում` 8707 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16965 պացիենտ: Մեկ օրում աճել է 3268-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 335227 անձ` վերջին մեկ օրում 267 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8035 է: