Քանյե Ուեսթն անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն կկազմակերպի
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն անօթեւան մարդկանց մասնակցությամբ, որոնք համագործակցում են Skid Row Fashion Week ապրանքանիշի հետ, նորաձեւության ցուցադրություն կկազմակերպի, հայտնում է TMZ-ն։
Ապրանքանիշի հիմնադիր Դեւիդ Սաբաստիանը, որի հետ աշխատում է հիփ-հոփ արտիստը, հայտարարել է, որ միջոցները, որոնք կստացվեն Քանյե Ուեսթի հետ համագործակցության արդյունքում, կուղղվեն լոսանջելեսյան Սքիդ Ռոու շրջանի բնակիչներին։ Քաղաքի այս հատվածում անօթեւաններ են ապրում, նրանց այնտեղ աշխատանքի են ընդունում։
Հավաքածուն կներկայացվի փետրվարի 22-ին։