Ռոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով (Լուսանկար)
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կարճատև արձակուրդն անցկացնող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի և նրա որդու՝ Դուբայի թագաժառանգ արքայազն, շեյխ Համդանի հետ, հաղորդում է thenationalnews-ը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվողը եղել է հայկական AZAT MARD բրենդի հուդիով։ Մանչեսթերում և Լոնդոնում խանութներ ունեցող ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։