ԵՄ-Թուրքիա բանակցությունների հերթական փուլը կվերսկսվի նոյեմբերի 5-ին
Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրամիության երկրների արտգործախարարների ժողովի ընթացքում որոշվել է նոյեմբերի 5-ին տարածաշրջանային քաղաքականության շրջանակում վերսկսել ԵՄ-Թուրքիա բանակցությունների հերթական փուլը:Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ժողովի վերսկսման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել և ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը, ով նշել է, որ 3 տարի ընդմիջումից հետո նստաշրջանի բացումը կարևոր իրադարձություն է:
Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն հադես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ թուրքերենով իր գոհունակությունն է հայտնել բանակցությունների հերթական փուլի բացման կապակցությամբ: Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի՝ նա մասնավորապես ասել է, որ ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերսկսումը կարևոր է և Թուրքիայում բարեփոխումների իրականացման համար երաշխիք է հանդիսանում: Ըստ նրա՝ բանակցությունների հետագա ընթացքի համար անհրաժեշտ է ազդակ գնտել: Այդ տեսանկյունից արդեն իսկ բանակցությունների վերսկսման փուլի վերաբերյալ ընդունված որոշումը կարևոր քայլ է