Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կայցելեն Դոնբաս
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը և նրա ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լը Դրիանը հաջորդ շաբաթ կայցելեն Ուկրաինա՝ ներառյալ Դոնբասի առաջնագիծը։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին Բերբոքը հայտարարել է հինգշաբթի՝ հունվարի 27-ին, Բունդեսթագում ելույթի ժամանակ։
«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Լե Դրիանը մեկ շաբաթից կրկին կայցելենք Ուկրաինա՝ ներառյալ շփման գիծը, և կաջակցենք ԵԱՀԿ-ի ջանքերին»,- ասել է նա։
Նա նշել է, որ «մինսկյան համաձայնագրերը վճռորոշ նշանակություն ունեն» հակամարտության կարգավորման հարցում։
Բերբոքը նաև ասել է, որ Գերմանիան պատրաստ է տնտեսապես և ֆինանսապես աջակցել Ուկրաինային։