Զասը Տաջիկստանին և Ղրղզստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Տաջիկստանին և Ղրղզստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է Բատկեն-Իսֆանա ճանապարհի փակման պատճառով:
Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների բանակցություններից հետո ճանապարհահատվածը բացվել է։ Սակայն իրադրությունը վատացել է, փոխհրաձգություն է սկսվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև:
Խաղաղ բնակիչներին տարհանում են հակամարտության գոտուց։