Վատթարացել են Մեսսիի և Պիկեի հարաբերությունները
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հարաբերությունները վատթարացել են: Այս մասին ասել է լրագրող Լուիս Կանուտեն TV3-ի Onze հաղորդման ժամանակ: Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հիասթափված է Պիկեից, ով, ի տարբերություն Ալբայի և Բուսկետսի, չի համաձայնել կրճատել աշխատավարձը՝ Լեոյին «Բարսելոնայում» մնալու հնարավորություն տալու համար:
«Լեոն իրեն դավաճանված է զգում Ժերարի կողմից, քանի որ վերջինս չերկարաձգեց պայմանագիրը այնքան ժամանակ, մինչև Մեսսին հեռացավ ակումբից»,- նշել է աղբյուրը: