Էրդողանը կայցելի Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Էրդողանը հունվարի 21-ին հայտնել էր Ուկրաինա մեկնելու մտադրության մասին:
Փետրվարի 3-ին Անկարան ու Կիևը կտոնեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: