Եթե ցանկանում եք լինել մոդայիկ, սիրեք ինձ. Մայլի Սայրուս
Այժմ Մայլի Սայրուսը հաջողության գագաթնակետին է գտնվում. նա զարդարւմ է աշխարհի ամենահայտնի ամսագրերի շապիկները:
"Cosmopolitan" ամսագրի ամերիկյան տարբերակի դեկտեմբերի համարում սկանդալային երգչուհին որոշել է անկեղծանալ: Մայլին պատմել է, թե ինչ է մտածում նախորդ տարվա մասին. «Այժմ կատարյալ քաոս է. ես ապրում եմ խելագար ռիթմով, բայց սա հենց այն է, ինչ ինձ դուր է գալիս: Ես վայելում եմ այսօրվա օրը և կարծում, որ ամեն ինչ կատարվում է հենց այնպես, ինչպես պետք է: Անգամ այն մարդիկ, ովքեր ինձ ատում են, խոստովանում են, որ իմ մասին խոսում է ողջ աշխարհը»:
Երգչուհին խոսել է նաև իր անձնական կյանքի մասին: Նա երկար ժամանակ է, ինչ հարաբերությունների մեջ չէ որևէ մեկի հետ, սակայն չի տխրում. «Երաժշտություն՝ ահա իմ ընկերը: Մեր մեջ իսկական սիրավեպ է. ուրիշ բանի կարիք ես հաստատ չունեմ: Աստված ինձ չի ստեղծել նրա համար, որ բողոքեմ»: