Քիմ Քարդաշյանը, Միրանդա Քերը, Եվա Լանգորիան և ուրիշներ. Աստղային Instagram (լուսանկարներ)
Այս շաբաթ ևս աստղերը Instagram-ի իրենց էջում տեղադրել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք հանգստանւմ:
Եվ այսպես, Միրանդա Քերը լուսանկարվել է իր Kora օրգանիկ կոսմետիկայի համար:
Ռոզի Հանթիգթոն-Ուայթլին արթնացել է արևածագին՝ Մալիբուում գեղեցիկ կադր որսալու նպատակով:
Եվա Լանգորիան այցելել է Brian Atwood բուտիկ և ընկերական զեղչ խնդրել մի քանի զույգ կոշիկի համար:
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ցույց է տվել նշանադրության մատանին՝ 15 կարատանոց ադամանդով:
Հայդի Քլումը հանգստի ընթացքում վայելել է իսկական գերմանական սնունդ:
Գվեն Սթեֆանին հաճելի երեկո է անցկացրել Նիկոլ Ռիչիի հետ:
Ալեսսանդրա Ամբրոսիոն տեղադրել է լուսանկար, որում դստեր՝ Անյայի հետ է: