Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահի եւ փոխնախագահի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահ Պետրոս Շիրինօղլուի եւ փոխնախագահ Հերման Պալյանի հետ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը երկու ազդեցիկ հայերին ընդունել է Չանքայայի իր նստավայր–պալատում։
Հանդիպման մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ հանդիպումը տեւել է 45 րոպե։