Բայդենը նախազգուշացնում է լուրջ հետևանքների մասին Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «լուրջ» եւ «հսկայական» հետեւանքների մասին, այդ թվում՝ նրա դեմ անձնական պատժամիջոցների, եթե Ռուսաստանի առաջնորդը հրամայի ներխուժել Ուկրաինա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Ես հենց սկզբից հասկացրել եմ նախագահ Պուտինին, որ եթե նա գնա Ուկրաինա, դա լուրջ հետեւանքների կհանգեցնի, այդ թվում՝ զգալի տնտեսական պատժամիջոցների։ Բացի այդ, ես ստիպված կլինեմ ուժեղացնել մեր ներկայությունը, ՆԱՏՕ-ի ներկայությունն արեիելյան ճակատում՝ Լեհաստանում, Ռումինիայում եւ այլն»,- ասել է Բայդենը։
«Եթե նա գնա այնտեղ այդ բոլոր ուժերով, դա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր,- հավելել է նա:-Դա կփոխի աշխարհը»:
Նա նաեւ ընդգծել է, որ այս շաբաթ բարձր պատրաստականության վիճակում գտնվող 8500 ամերիկացի զինվորականներից ոչ մեկը չի տեղափոխվի Ուկրաինա եւկտեղակայվի ՆԱՏՕ-ի օպերացիայի շրջանակներում, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի առանձին օպերացիայի:
Նա չի հստակեցրել, թե երբ կարող է որոշել ուղարկել այդ զորքերը։
«ԱՄՆ-ն «սրբազան պարտք» ունի՝ օգնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ովքեր սպառնալիքների են բախվում, ասել է Բայդենը։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ցանկանում է դառնալ: «Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի մեր գրեթե բոլոր դաշնակիցների հետ, եւ մենք նույն կերպ ենք պատկերացնում իրավիճակը,- ասել է ԱՄՆ նախագահը:- Մենք պետք է հստակ հասկացնենք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ անհանգստանալու պատճառ չունի այն մասով՝ արդյո՞ք մենք կգանք նրանց պաշտպանելու»:
Բայդենը, ով լրագրողների հետ զրուցել է Վաշինգտոնում տեղակայված փոքր ընկերության շենքում, որը վաճառում է տեղական արտադրության ապրանքներ է վաճառում, ասել է, որ ինքը որեւէ ազդանշան չի տեսնում առ այն, թե ինչ է անելու Ռուսաստանի առաջնորդը մոտ ապագայում:
«Դա թեյի տերեւների վրա գուշակություն է հիշեցնում»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Ռուսաստանին, որ եթե այն ներխուժի Ուկրաինա, ապա ավելի ծանր տնտեսական հետեւանքների կբախվի, քան 2014 թվականին ուկրաինական Ղրիմի բռնակցումից հետո։
Անվտանգության ուժերի ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է նաեւ արտահանման վերահսկման նոր միջոցներ ներմուծել», որոնք բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի տնտեսության վրա։
«Մենք դրանք օգտագործում ենք Ռուսաստանից ապրանքների արտահանումն արգելելու համար»,- ասել է ներկայացուցիչը: