Անաստասիա Վոլոչկովայի սիրելիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում ահաբեկչական ակտի համար
Բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովայի նոր սիրելիի՝ Սերգեյ Կուզնեցովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում ահաբեկչական ակտի համար։ Տղամարդու քրեական անցյալի մասին հայտնի է դարձել «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդման ընթացքում, հայտնում է StarHit-ը։
Արտիստը նրա հետ ծանոթացել է «Արի ամուսնանանք» («Давай поженимся!») շոուի նկարահանամումների ընթացքում, կարճ ժամանակ անց նրանք սկսել են հանդիպել։ Զույգն արդեն իսկ եղել է Մալդիվներում, սակայն բալետի արտիստի ծանոթները կասկածում են, որ Կուզնեցովը փորձում է խաբել նրան։ Դերասան Դմիտրի Սաֆրոնովը եւ շոումեն Դենիս Տորինը հայտարարել են, որ տղամարդը դատված է, նրան նաեւ ալֆոնս են անվանել։
«Նա խարդախ է, ավազակ։ Ես հետաքննություն եմ անցկացրել եւ պարզել, որ նա 2001թ․-ին դատապատվել է գողության համար։ Նա փախել է Ուկարաինա եւ այնտեղ հետախուզման մեջ է»,- ասել է Սաֆրոնովը։
«Չգիտեմ, թե ով է ձեզ համար պատրաստել այդ ցանկը, իմ վերաբերյալ Ուկրաինայում մի գործ կա։ Երբ պետական հեղաշրջում է եղել, ես աշխատում էի կուսակցություններից մեկում, քանի որ ղեկավար էի Զապորոժսկի շրջանում։ Ես ցույցեր եմ կազմակերպել՝ մեր քաղաքոմ ղեկավարելով շարժումը․ մենք հանդես էինք գալիս հօգուտ Ռուսաստանի հետ ընկերության, քանի որ բոլորն էին հասկանում՝ քաղաքացիական պատերազմ կլինի։ Թեեւ ինձ չէին լսում»,- արձագանքել է Կուզնեցովը։