Կատարը կարող է ԱՄՆ-ի միջնորդությամբ գազի մի մասը Եվրոպա ուղարկել
Կատարին անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի օգնությունը՝ Դոհայում բնական գազի գնորդներին համոզելու համար որոշ մատակարարումներ դեպի Եվրոպա ուղարկել, եթե Ուկրաինայի շուրջ սրացումը խաթարի ռուսական մատակարարումները մայրցամաք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրը:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ այս հարցը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կքննարկվի Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ։
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ վարչակազմը կապ էր հաստատել Դոհայի եւ էներգիայի այլ խոշոր արտադրողների հետ՝ տեսնելու՝ արդյո՞ք դրանք կարող են օգնել, եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա, իսկ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի դեմ:
«Դոհան կարող է օգնել խոշոր գլոբալ խափանումների դեպքում, ինչպես դա արեց 2011 թվականին Ֆուկուսիմայի ժամանակ», - ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով ճապոնական միջուկային ռեակտորում տեղի ունեցած վթարը:
Դոհան՝ աշխարհում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խոշորագույն արտադրողներից մեկը, կարող է գազի լրացուցիչ պաշարներ ուղարկել Եվրոպա։ Բայց նա շատ պահեստային պաշարներ չունի, քանի որ ծավալների մեծ մասը վերապահված է երկարաժամկետ գործարքների համար, ասել է աղբյուրը։
«Կատարի խոշոր գազ սպառողներին ԱՄՆ-ն կամ այլ երկրներ պետք է համոզեն, որ իրենց գազը, որպես կարճաժամկետ լուծում, Եվրոպա տեղափոխել»:
Երկարաժամկետ հեռանկարում Կատարն ակնկալում է արտահանման զգալի աճ։ Սակայն էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար Եվրամիությունը պետք է մտածի ՀԳԲ-ի երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին՝ ապագա մատակարարման ցնցումներից խուսափելու համար, ասել է աղբյուրը: