Պացիենտին մերժել են սրտի փոխպատվաստում կատարել` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառով
ԱՄՆ-ի բնակչին մերժել են սրտի փոխպատվաստում կատարել, քանի որ նա չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, Gazeta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է LADBible-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պացիենտը մի քանի տարի սպասել է, որ գա սրտի փոխպատվաստման իր հերթը։ Սակայն մինչ վիրահատությունը բժիշկները նրան ասել են, որ չեն անի այդ պրոցեդուրան, քանի որ տղամարդը հրաժարվում է պատվաստվել։
Brigham and Woman's Hospital հիվանդանոցում, որտեղ տղամարդը բուժվում է, խիստ քաղաքականություն ունի, համաձայն որի` փոխպատվաստվման պատրաստվող բոլոր պացիենտները պետք է պատվաստված լինեն COVID-19-ի դեմ:
«COVID-19-ի դեմ պատվաստանյութը վիրահատությունից առաջ պարտադիրների ցանկում է։ Սա մեծացնում է պրոցեդուրայի դրական արդյունքի հնարավորությունը և մեծացնում է դրանից հետո ողջ մնալու տոկոսը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պացիենտի հարազատներն ասել են, որ անհանգստանում են նրա համար, բայց հարգում են նրա ընտրությունը և չեն համոզի, որ պատվաստվի։