ԱՄՆ Պետքարտուղարությունը վերջնագիր է ներկայացրել ՌԴ դեսպանին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության ղեկավար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը կստիպի իրեն մինչև ապրիլ հեռանալ Միացյալ Նահանգներից, եթե Մոսկվան չկատարի Վաշինգտոնի պահանջները Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թիկնապահներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում:
«Պետքարտուղարությունում կայացած հանդիպումներում մեր աշխատակիցներին պարզ ասվել է, որ ՌԴ դեսպանը ստիպված կլինի հեռանալ Միացյալ Նահանգներից մինչև ապրիլ, եթե մենք մի շարք պահանջներ չկատարենք Մոսկվայում ԱՄՆ դեսպանի թիկնապահներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի ռուս դիվանագետներ ամերիկյան մուտքի արտոնագիր չեն ստացել տեղեկատվության հարցով աշխատանքային խմբի՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար: