Ղարաբաղի պատերազմի ժամանակ Իրանը չի օգնել մահմեդական Ադրբեջանին. Թուրք հոդվածագիր
Որքան են իրական Իսրայելի և Իրանի թշնամական հարաբերությունները: Թուրք սյունակագիր Գյուլթեքին Ավջըն իր «Մոլլայի ռեժիմի և Իսրայելի սիրախաղը» հոդվածում խնդրո առարկա է դարձրել հենց այդ հարցը: Թուրքական «Բուգյուն» օրաթերթում տպագրված նշյալ հոդվածում պատմական անդրադարձ է կատարվում Իրանի 1979թ. իսլամական հեղափոխությանը, որի արդյունքում շահի իշխանությունը տապալվեց և ստեղծվեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Գյուլթեքին հիշեցնում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի արձակած ֆեթվան (կրոնական հրահանգ), որով դադարեցվեցին շահերի օրոք սկսված միջուկային ծրագերի իրագործումը: Ավելին' Խոմեյնին արգելեց նաև քիմիական և կենսաբանական զենքերի արտադրությունը: Նրա մահից հետո'1989-ին, առաջնորդությունը ստանձնած Ալի Համենեին չեղյալ հայտարարեց վերոնշյալ ֆեթվան ու նոթ թափով վերսկսվեցին միջուկային ծրագերի կենսագործումը:
Թուրք հոդվածագիրը նկատել է տալիս, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խոմեյնիի վարչակազմը մահմեդական Ադրբեջանին օգնելու փոխարեն զենքով ու այլ միջոցներով աջակցում էր Հայաստանին, ինչը, ըստ Գյուլթեքինի, խիստ տարօրինակ դրսևորում էր:
Խոմեյնին ժամանակին միշտ բացասաբար էր արտահայտվում Արևմուտքի հասցեին, Իսրայելն անվանում էր սատանայական պետություն, բայց օրինակ Իրաք-Իրանյան պատերազմի ժամանակ Իսրայելը փաստացիորեն ռազմական գործակցության մեջ էր Իրանի հետ: Բրիտանական «Sunday Telegraph» պարբերականը լուր էր հրապարակել, որ 1981 թվականին, երբ Իսրայելի օդուժը ռմբահարեց Իրաքում գտնվող Օսիրակի միջուկային բազաները, իրանական կողմներ էր իսրայելական զինուժին տվել բոլոր անհրաժեշտ քարտեզները և լուսանկարները: Իսկ օպերացիայից մեկ տարի առաջ Փարիզում հանդիպում էչ տեղի ունեցել Իսրայելի և Իրանի բարձրաստիճան այրերի միջև: Իրանական կողմը Իրաքի հարձակման դեպքում Իսրայելի ինքնաթիռների առաջ օդային տարածք բացելու պատրաստակամություն էր հայտնել, ինչի արդյուքնում Իսրայելի օդանավերը կարող էին վայրէջք կատարել Թավրիզի օդանավակայանում: