Քիմ Քարդաշյանը քննադատություններից հետո հեռացրել է Instagram-ի լուսանկարը
Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Instagram-ից ջնջել լողազգեստով լուսանկարը այն բանից հետո, երբ օգտատերերը նկատել են, որ նա նկարների խմբագրմամբ չափն անցնում է։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։
Լուսանկարում հեռուստաաստղին ցուցադրել են իր Skims ապրանքանիշի նոր հավաքածուի սև լողազգեստով լողափում զբոսնելիս։ Սակայն երկրպագուները նկատել են, որ Քիմ Քարդաշյանի մեկ ոտքը շատ անբնական ձևով է մոնտաժվել, քանի որ այն շատ նիհար է թվում՝ համեմատած աստղի մնացած մարմնի հետ։
Նկարը ջնջվել է, սակայն դրա սքրինշոթը հայտնվել է Քիմ Քարդաշյանի երկրպագուների օգտահաշիվներից մեկում։
«Քիմ, ի՞նչ է պատահել քո ոտքին», «Քիմ, Քիմ, Քիմ, քո աջ ոտքը, ըըը...»,- արձագանքել են օգտատերերը։
Մեկնաբաններին զարմացրել է նաև այն, որ Քիմ Քարդաշյանը բազմաթիվ լուսանկարներով հրապարակումից ընդամենը մեկը հեռացնելու հնարավորություն ունի, թեև սովորական օգտատերերը դա չեն կարող անել։
«Չեմ կարող հավատալ, որ Քիմ Քարդաշյանը կարող է ջնջել մի քանի լուսանկարներից մեկը: Քանի որ այն սխալ է ֆոտոշոփ արվել: Այս լուսանկարն այլևս չկա: Ես նույնպես նման իշխանություն եմ ուզում»,-գրել է օգտատերերից մեկը: