Toyota-ն ներկայացրել է Sequoia նոր սերնդի ամենագնացները (լուսանկարներ)
Ճապոնական Toyota ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Sequoia ամենագնացի նոր սերնդի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նորույթը հիմնվում է Tundra պիկապի և Land Cruiser 300 ամենագնացի կառուցվածքի վրա:
Մեքենայի համար պատրաստել են հինգ հիմնական փաթեթ, որոնց թվում է նաև հիբրիդային ուժային համակարգով զինված մոդելը: Ընկերության դիլերական կենտրոններում նորույթը կհայտնվի այս տարվա ամռանը:
Նորույթի կապոտի տակ տեղադրված է i-Force Max հիբրիդային համակարգը, որը ներառում է 3,5 լիտր, V6 տուրբոշարժիչը, 10-աստիճան ավտոմատ համակարգը և դրանց միջև տեղակայված էլեկտրաշարժիչը: Ուժային համակարգի զարգացրած ընդհանուր հզորությունը կազմում է 443 ձիաուժ և 790 ն/մ պտտող պահ:
Մեքենան ներկայանում է հետնաքարշակ համակարգով, սակայն հավելյալ վճարի դիմաց կարելի է լիաքարշակ համակարգով համալրել նորույթը:
Toyota Sequoia-ի նոր սերունդը վաճառքում կհայտնվի 2022 թվականի ամռանը: Նորույթի գինը դեռևս հայտնի չէ: