Վերջին Passat-ը. Volkswagen-ը թողարկել է իր հայտնի սեդանի վերջին օրինակը
ԱՄՆ Թենեսի նահանգի գործարանից դուսր է եկել Volkswagen-ի Passat մոդելի վերջին օրինակը: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, տվյալ մոդելը գործարանում հավաքվել է տասնամյակներ շարունակ և «թոշակի է անցել» միայն այսօր՝ արտադրական տարածքն ազատելով ID.4 էլեկտրական մոդելի համար:
Էլեկտրական ID.4-ի սերիական արտադրությունը մեկնարկելու է մինչև տարեվերջ: Եվրոպայում Passat սեդանը «թոշակի են ուղարկել» դեռևս 2021 թվականին, և այժմ եվրոպացիների համար հասանելի է միայն Passat Variant-ը:
Սեդանի ժամանակավոր փոխարինող կարելի է համարել Arteon լիֆթբեքը, սակայն 2023 թվականին Volkswagen-ը կթողարկի Aero/Aero B էլեկտրամեքենաների շարքը: