Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասին
Ռուսաստանը մտադիր է նվազեցնել ԱՄՆ դոլարից կախվածությունը, քանի որ կարծում է, որ ԱՄՆ-ն այդ արժույթով գործարքները դարձնում է ռիսկային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Մենք ձգտում ենք նվազեցնել կախվածությունը դոլարից, եւ ամերիկացիներն ակտիվորեն օգնում են մեզ դրանում, քանի որ նրանք ամեն ինչ անում են այս արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու եւ ընդհանրապես միջազգային վճարումները ռիսկային դարձնելու համար, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլեւաշխարհի ցանկացած այլ երկրի համար»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ կտրուկ կրճատում է դոլարի պահուստները։ «Մենք ամեն կերպ խթանում ենք ազգային արժույթով (առեւտրատնտեսական գործընկերների հետ) անցումը, եւ դա սկսում է տագնապալի քննարկումներ առաջացնել Արեւմուտքի քաղաքագետների եւ տնտեսագետների շրջանում։ Մենք եւս կտրուկ կրճատում ենք մեր արժութային պահուստները, որոնք պահվում են դոլարով»,- ասել է Լավրովը։