Նավալնու եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Օլեգ Նավալնու նկատմամբ հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը միջնորդել է սանիտարական նորմերի խախտման վերաբերյալ քրեական գործով պայմանական ժամկետը փոխարինել իրական եզրակացությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«09.04.1983-ին ծնվ․ Օլեգ Նավալնին հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նավալնիի փաստաբան Նիկաս Պարասկեւովի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ նա գրանցված չի եղել ամ էան մեջ է հայտնվել, քանի որ նա գրանցված չի եղել Պատժի կրման դաշնային ծառայության տեսչությունում։
Օլեգ Նավալնին այսպես կոչված «սանիտարական» գործով ֆիգուրանտներից մեկն է։
Ըստ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարության՝ ֆիգուրանտները մասնակցել են 2021 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում անօրինական ակցիայի կազմակերպմանը, որը ստեղծել է COVID-19-ի տարածման վտանգ։