Հայաստանցի միգրանտը Ավստրիայում խոհանոցային դանակով հարձակվել է 62-ամյա կնոջ վրա
Հայաստանցի միգրանտը Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի կենտրոնում հարձակվել է տարեց կնոջ վրա։ Այս մասին տեղեկացնում է OE24-ը՝ հղում կատարելով ոստիկանության տեղի վարչությանը։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ 28-ամյա փախստական Արամ Բ.-ն փողոցում խոհանոցային դանակով հարձակվել է 62-ամյա կնոջ վրա։ Նա մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել այնպիսի ուժով, որ դանակի սայրը ճկվել է։
Հարձակումը տեսել է մի անցորդ։ Նա միգրանտին հեռացրել է զոհից, ոստիկանություն եւ շտապօգնություն է կանչել։ Տուժած կնոջը հասցրել են հիվանդանոց, նրան շտապ վիրահատել են։ Չարագործին հաջողվել է փախչել միջադեպի վայրից, բայց հետո ինքնակամ հանձնվել է իրավապահներին։